ԶԼՄ-ներ. Մերկելը չի բացառում, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ կազմից

ԶԼՄ-ներ. Մերկելը չի բացառում, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ կազմից

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կգերադասի, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, բայց փոխզիջում ձեռք բերվի Եվրամիության ներսում աշխատուժի ազատ շուկայի հարցում, հայտնում է BBC-ն գերմանական Spiegel-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, Մերկելը գտնում է, որ Բրիտանիան մոտենում է «վերջնագծին» ԵՄ հետ հարաբերություններում: Բրիտանիայի վարչապետի աշխատակազմում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեմ է ազատ տեղաշարժին Եվրամիության ներսում ու զանգվածային միգրացիային: Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կսահմանափակի օտարերկրյա միգրանտների նպաստներն ու արտոնություններ ստանալու իրավունքը, իսկ ողորմություն խնդրելու, թափառաշրջիկության կամ բաց երկնքի տակ գիշերելու դեպքում ներգաղթյալներին կարտաքսեն երկրից:

Մերկելը Sunday Times-ին տված հարցազրույցում հրապարակավ քննադատել է աշխատանքային միգրանտների ներհոսքը սահմանափակելու Լոնդոնի մտադրությունը և հայտարարել է, որ Բեռլինը կարգելափակի Քեմերոնի համապատասխան բանաձևը, քանի որ այն խախտում է ԵՄ հիմնարար սկզբունքներից մեկը:

Spiegel-ը հայտնել է, որ Դևիդ Քեմերոնն այժմ փորձում է «անսահման ընդլայնել ԵՄ կանոնները», պայմանավորվելու համար ԵՄ-ից կոնկրետ աշխատանք չունեցող աշխատանքային միգրանտների մուտքը երկիր արգելափակելու հարցում, ինչպես նաև արտաքսել նրանց, ով ի վիճակի չէ ապահովել սեփական կարիքները երկրում 3 ամիս բնակվելուց հետո: Բեռլինի կոշտ դիրքորոշման արդյունքում Մերկելն առաջին անգամ խոստոավնեց, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրամիությունից:

Չնայած, որ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ է, երկրում ավանդաբար ամուր են եվրահոռետեսների դիրքերը, և բավականին տարածված է միությունից դուրս գալու գաղափարը: Մեծ Բրիտանիան չի ստորագրել Շենգենի համաձայնագիրը, չի անցել եվրոյի և պահպանել է ազգային արժույթը՝ ֆունտը: Պահպանողական Քեմերոնը հանրաքվե է խոստանում այս հարցի շուրջ արդեն 2017-ին, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015-ի ընտրություններում: Բացառաություն է Շոտլանդիան, որտեղ ուժեղ են եվրոպամետ տրամադրությունները՝ Էդինբուրգն առաջարկում է, որ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշում կայացվի միայն այն դեպքում, եթե կողմ քվեարկեն բոլոր 4 տարածաշրջանները՝ Անգլիան, Ուելսը, Իռլանդիան և Շոտլանդիան: Լոնդոնն այս գաղափարը մերժում է: Քեմերոնը ցանկանում է վերանայել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանները ԵՄ-ում երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուց առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---