Վաչե Գաբրիելյանը` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ու փոխվարչապետ29 նոյեմբերի 2014 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ու փոխվարչապետ: ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Վազգենի Գաբրիելյանը ծնվել է 1968-ի նոյեմբերի 24-ին Երևանում։ 1990-1992 թվականներին աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999 ովականներին եղել է կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008թթ.` բանկի խորհրդի անդամ, 2008-2010թթ.` բանկի նախագահի տեղակալ, 2010-ի դեկտեմբերի 17-ից` ֆինանսների նախարար։ 2012-ի հունիսի 16-ին վերանշանակվել է պաշտոնում։ 2013-ի մայիսի 8-ին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար։ 2013-ի հուլիսի 15-ին ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2014-ի ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը եղել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար: 2014-ի ապրիլի 18-ից նոյեմբերի 28-ը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն էր: Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |