Սիրիական բանակը շրջապատել է գրոհայինների վերջին հենակետը Հալեպի հյուսիսում18 դեկտեմբերի 2014 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերի մարտիկները շրջապատել են փախստականների Հանդարատ ճամբարը, որը գրոհայինների վերջին հենակետն է Հալեպի մատույցներում թուրքական սահմանի կողմից: Ըստ ստացվող հաղորդագրությունների, մարտեր են գնում Հարեթ-Թարշիտի շրջանում ճամբարի մոտ: Սիրիական բանակի կողմից են մարտնչում Ազգային պաշտպանության ուժերի կամավորները և պաղեստինյան «Լիվա ալ Քուդս» բրիգադը, որն իրեն դրսևորեց նաև Հալեպի արևելքում փախստականների Նեհրավ ճամբարի պաշտպանության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մարտական բախումները կատաղի բնույթ են կրում, սակայն սիրիացի զինծառայողներին արդեն հաջողվել է մի քանի շահավետ դիրք գրավել և ճնշել հակառակորդին»,-պատմել է ականատեսներից մեկը: Գործողության հաջող ավարտի դեպքում զորքերը դուրս կգան Շկիֆ արդյունաբերական գոտու մոտ և վերջնականապես կփակեն ճանապարհները, որ տանում են դեպի Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք: Աղբյուրները Հալեպում վկայում են, որ զինյալների խմբերը խուճապահար լքում են քաղաքի արևելյան շրջանները, չհայտնվելու համար պաշարման օղակում: Գրոհայինների ձեռքում գտնվող թաղամասերի շրջափակումը դրական է անդրադարձել քաղաքի արևմտյան մասի իրավիճակի վրա, որը գտնվում է սիրիական բանակի պաշտպանության տակ: Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը զորքերի առջև խնդիր է դրել անջատել ավազակային կազմավորումներին թուրքական սահմանին գտնվող թիկունքային բազաներից և պարտադրել նրանց հանձնվել: Նմանատիպ իրավիճակում մայիսին հայտնված Հոմսի հին թաղամասում շրջափակված ապստամբները համաձայնվեցին դադարեցնել կրակը: Նրանց մի մասը հանձնվեց, մյուսները, ըստ գործարքի պայմանների, հեռացան քաղաքից ընտանիքների հետ անվտանգության միջանցքով: Հալեպից 30 կմ հեռավորության վրա Սեյֆաթի մոտ սիրական բանակին հաջողվել է ոչնչացնել «Ձեբհաթ ան Նուսրայի» 40 զինյալների: Աղբյուրը հայտնել է, որ գրոհայինները հայտնվել են նախապես լարված ծուղակում: Նույն վայրում որոգայթում են հայտնվել նաև «Իսլամական ճակատի» ծայրահեղականները, փոխհրաձգության ժամանակ 22 գրոհային է զոհվել, հայտնել է «Ալ Վաթանը: Դեր Զորի մերձակայքում բանակային ստորաբաժանումների գործողության արդյունքում սպանվել և վիրավորվել են «Իսլամական պետության» տասնյակ անդամներ: Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել նրանց ճամբարներին ու ավտոշարասյանը Ռաքքա գավառում: Հոմսի հյուսիսում ոչնչացվել է մոտ 60 գրոհային: Լիբանանի հետ սահմանին սիրիական բանակը հետապնդում է վարձկանների ավազակախմբերին: Դամասկոսից 12 կմ հեռավորության վրա զորքերը կռվում են «Ջեյշ ալ Իսլամ» բրիգադի հետ, որը մնում է զինյալ ընդդիմության հիմնական հենակետը մայրաքաղաքի մատույցներում: Դեկտեմբերի 18-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ուժի մեջ է մտել լոկալ հրադադարը Դումեյր քաղաքում և հարևան Ռուհեյբաթ էլ Ջեբել շրջանում, որը գտնվում է Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա դեպի Բաղդադ տանող մայրուղում: Այնտեղ է հասել հումանիտար և բժշկական օգնության առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ականազերծել ճանապարհի որոշ հատվածներ, իսկ գրոհայինները պետք է լքեն դիրքերը ցեմենտի երկու գործարանների տարածքում: Տեղաբնակները չեն բացառում, որ հրադադարի մասին համաձայնագրին կմիանան գրոհայիններ Էլ Մերջից ու Զամալկից: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել: ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից: Մոտ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |