Հուլիսի 14-ին Երեւանում տեղի կունենա «Փրկարար-2006» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի կունենա «Փրկարար-2006» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Զորավարժությունները կանցնեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 250 ներկայացուցիչներ 12 երկրներից: «Փրկարար-2006» զորավարժությունները հրամանատարա-շտաբային բնույթ են կրում եւ ուղղված են Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության եւ ՀՀ փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---