Հայաստանը վավերացրել է Միջուկային փորձարկումերի արգելման մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանը վավերացրել է Միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը: Այդպիսով Հայաստանը դարձել է Պայմանագիրը վավերացրած 133-րդ երկիրը: Համապատասխան փաստաթղթերը հանձնվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակ: Պայմանագրի ուժի մեջ մտնելու կարեւորագույն գործոն է հանդիսանում, որպեսզի այն ստորագրված լինի 1996 թվականի կոնֆերանսին մասնակցած բոլոր 44 երկրների կողմից: Հայաստանը չի մտնում դրանց շարքը: Այսօր այդ ցուցակից Պայմանագիրը վավերացրել են միայն 34 երկիր, այդ թվում Ռուսաստանը` 2000 թվականին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---