Սփյուռքի երիտասարդությունը կկարողանա էական ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում31 հուլիսի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Ամառային ուսանողական ծրագրի պատվիրակության հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ԱՀՀ-ում, ամերիկահայ ուսանողները Լեռնային Ղարաբաղ են ժամանել ճանաչողական այցով: Զրույցի ընթացքում Ա.Ղուկասյանը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ սփյուռքի երիտասարդության շրջանում աճում է հետաքրքրությունը Ղարաբաղի հանդեպ: Հանդիպման ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման, այդ գործում եւ ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված հարցում սփյուռքի դերակատարությանը, ազատագրված տարածքների ականազերծմանը մասնակցելու հնարավորության մասին հարցեր: ԼՂՀ նախագահը հավանություն է տվել ԱՀՀ ծրագրերում Արցախի ընդգրկման նախաձեռնությանը: Նա նաեւ ընդգծել է, որ նման քայլերի շնորհիվ սփյուռքահայերի նոր սերունդը կկարողանա իր ներդրումն ունենալ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |