Հարցում. Եթե ընտրությունները ՌԴ-ում առաջիկա օրերին լինեին, 80%-ը ձայնը կտար Պուտինին 1 ապրիլի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ հաղթանակ կտաներ նախագահական ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, հայտնել են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգները մարտին անցկացրած հետազոտության հիման վրա: Նրանց տվյալներով, այժմ ՌԴ քաղաքացիների 54 % ընդհանուր առմամբ և ընտրության հարցում արդեն որոշում կայացրածների 82 % հնարավոր թեկնածուներից իրենց ձայնը կտար Պուտինին (քաղաքական գործիչների ազգանուններ չեն հնչեցվել, հարցման մասնակիցներն ինքնաբուխ են դրանք նշել): Կոնկրետ քաղաքական գործիչների նշումով նույն հարցի դեպքում Պուտինը ստացել է ձայների 63 % ընդհանուր առմամբ և նրանց 80 %, ով արդեն կատարել է իր ընտրությունը, հայտնում է Ինտերֆաքսը: Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի համար ձայնը պատրաստ են տալ արդեն որոշում կայացրած ռուսաստանցիների 7 %, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4 %, գործարար Միխայիլ Պրոխորովի օգտին՝ 3 %-ը: Հարցման մասնակիցների 1-ական տոկոսը ցանկություն է հայտնել ընտրել վարչապետ Մեդվեդևին և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Հարցումն անցկացվել է մարտի 20-23-ը 1600 մարդու շրջանում 134 բնակավայրում: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4 %: Ըստ «Լևադա կենտրոնի» ավելի վաղ անցկացված հարցման, Վլադիմիր Պուտինի գործունեությանը ՌԴ նախագահի պաշտոնում հավանություն է տվել ռուսաստանցիների 85 %, դժգոհ է նախագահի աշխատանքից 14%-ը: Վարչապետ Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տվել 36 %-ը, հավանություն չի տալիս 35 %-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |