Վալերի Կարպինը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզի՞չ

Վալերի Կարպինը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզի՞չ

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակ»-ի և իսպանական «Մալյորկա»-յի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, գրում է Sportbox.ru-ն:

46-ամյա Կարպինն օրերս այցելել էր Երևան: Ըստ կայքի, այցի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հայկական կողմի համար ռուս մասնագետի թեկնածությունը գրավիչ է նաև այն պատճառով, որ Կարպինը հավաքականի երկու առաջատար անդամների, «Սպարտակի» կազմում ընդգրկված՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ աշխատելու փորձ ունի:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:

Վալերի Կարպինը ԽՍՀՄ և ՌԴ հավաքականների նախկին կիսապաշտպան է, ՌԴ սպորտի վաստակավոր մարզիչ: Նրա վերջին պայմանագիրը «Մալյորկա»-յի հետ էր, որը խզվել է 2015-ի փետրվարի 10-ին: 2014-ի օգոստոսին միանալով թիմին, նրան 5 խաղում անընդմեջ հաղթանակի հասնել չի հաջողվել, որին հաջորդել է միանգամից 7 խաղ առանց պարտության: Սակայն հաջորդ հանդիպումներում թիմի կայունությունը պահպանել չի հաջողվել և իսպանական ակումբը հրաժարվել է ռուս մասնագետից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---