Հունաստանը Գերմանիայից նորից €278,7 մլրդ ռեպարացիա է պահանջում

Հունաստանը Գերմանիայից նորից €278,7 մլրդ ռեպարացիա է պահանջում

PanARMENIAN.Net - Հունաստանի ֆինանսների փոխնախարար Դիմիտրիս Մարդասը պետպարտքի վերաբերյալ հատուկ խորհրդարանական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում հայտարարել է, որ Գերմանիան պետք է Աթենքին €278,7 մլրդ ռեպարացիա (ռազմական հատուցում) վճարի՝ 1941-1944 թթ. նացիստական օկուպացիայի ժամանակ երկրին հասցված վնասի համար:

Գերմանիայի կառավարությունը բազմիցս է նշել, որ փակ է համարում հատուցումների հարցը: Բեռլինում մատնանշում են «Երկուս գումարած չորս» պայմանագիրը Գերմանիայի գծով հարցերի վերջնական կարգավորման մասին: Բացի այդ, Գերմանիայի իշխանությունները հղում են անում 2012-ի իրավաբանական միջադեպին Իտալիայի նմանատիպ պահանջի վերաբերյալ, որը չի բավարարվել:

ԳԴՀ փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը անտեղի է համարել հունական կառավարության հերթական պահանջները Բեռլինից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ճիշտն ասած, ես դա հիմարություն եմ համարում»,-ասել է քաղաքական գործիչը, այն առումով, որ ռեպարացիաների թեման հիմա է այսքան արծարծվում՝ Աթենքի տնտեսական խնդիրների և ֆինանսական օգնության պայմաններում: Ըստ նրա, այդ բանավեճը թույլ չի տալիս Հունաստանի կառավարությանը «գոնե 1 մմ առաջ գնալ» տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում:

Գերմանիայի քաղաքացիների մեծ մասն իրավազոր չի համարում հույների պահանջները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացոինալ-սոցիալիստների հանցագործությունների համար հատուցում վճարելու վերաբերյալ: Այդպիսին են հարցման արդյունքները, որ հրապարակվել են Bild am Sonntag-ում:

Ընդ որում յուրաքանչյուր հինգերորդ գերմանացին՝ 20 տոկոսը, կարծում է, որ պետք է վճարել: Հարցմանը մասնակցել է 1,2 հազար մարդ:

Ըստ որոշ խորհրդարանականների, ԳԴՀ-ն պետք է Աթենքին 7,1 մլրդ դոլար վճարի 1938 թ. գներով, այսինքն՝ 108 մլրդ եվրո այսօրվա գներով առանց տոկոսների: Գերմանական ԶԼՄ-ները այդ պահանջներն անվանում են «բարոյական դրամաշորթություն»: Զուգահեռ այն տեսակետն է հայտնվում, որ այդպիսով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փորձում է շեղել հանրության ուշադրությունը նոր կառավարությունից, որն ի վիճակի չէ իրականացնել նախընտրական խոստումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---