Նյու-Յորքում Վարդան Օսկանյանը կարող է հանդիպել Էլմար Մամեդյարովին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիտին, որը կբացվի սեպտմբերի 12-ին, Հայաստանը ներկայացնելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես հանդես կգամ զեկույցով, իսկ նստաշրջանի շրջանակներում կհանդիպեմ մի շարք դիվանագետների հետ, որոնց հետ կքննարկվեն տարածաշրջանի խնդիրները: Չի բացառվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը»,- Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Ինչ վերաբերում է 61-րդ նստաշրջանի օրակարգում Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից շրջանների հրդեհների հարցի ընդգրկմանը, ապա վարդան Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր առաջարկությունները մտեցնել: «Սակայն ես չեմ գտնում, որ ՄԱԿ-ը հենց այն գերատեսչությունն է, որը պետք է զբաղվի հրդեհների հարցով: Դրա համար գոյություն ունեն ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը: Նրանք են, որ պետք է շահագրգռված լինեն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն ԵԱՀԿ-ից նամակ է ստացել, որում առաջարկվում է հրդեհների հետեւանքների հետազոտման եւ վերացման նպատակով մոնիթորինգային խումբ ստեղծել», ինչի հետ հայկական կողմը համաձայն է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ «անիմաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին կցել ՄԱԿ-ին»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն եւ ՄԽ-ն հաջողությամբ իրականացնում են այդ հարցի կարգավորումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---