Մոսկվան վերահաստատում է դիրքորոշումը. Մեդվեդևի ուղերձը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Մոսկվան վերահաստատում է դիրքորոշումը. Մեդվեդևի ուղերձը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի իր պաշտոնակցին և հայ ժողովրդին, հայտնում է Panorama.am-ը:Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Հովիկ Արգամի

Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար:

Քաղաքակրթության և մարդկության դեմ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է խնամքով պահպանել այս ահասարսուռ ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը և անել ամեն ինչ որ անցյալի սարսափները երբևէ և ոչ մի տեղ չկրկնվեն: Այս պատմական դասերի անանց արժեքը հերթական անգամ ընդգծեցին վերջերս Երևանում տեղի ունեցած սգո արարողությունները:

Ռուսաստանի դաշնության կառավարության և իմ անունից կարեկցանք և ցվակցություն ենք փոխանցում Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը: Հավերժ հիշատակ զոհերին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության և համերաշխության մեջ: Հարգանքով Դմիտրի Մեդվեդև»:

Հատկանշական է, որ Մոսկվայի նոր ցավակցությունները հնչեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կայացած արարողություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությանը Անկարայի նյարդային արձագանքից հետո: Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Ռուսաստանը ինքը պետք է լավ իմանա, թե ինչէ «ցեղասպանությունն» ու ինչ իրավական ասպեկտներ ունի», իսկ Էրդողանը հայտարարեց, թե Պուտինի այդ քայլը վշտացրել է իրեն, և որ Մոսկվան ինքը «պետք է պատասխան տա իր անցյալի, Ղրիմի համար»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---