Կրոնական տարբերությունը երբեք հայերի եւ իրանցիների թշնամանքի պատճառ չի հանդիսացել

PanARMENIAN.Net - Հայաստանին ու Իրանին բարեկամական հարաբերություններն են կապում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Իրանական խորհրդարանի խոսնակը նշել է, որ «երկու ժողովուրդների բարեկամությունը նման է մի ծառի, որի արմատները գտնվում են պատմության խորքում, իսկ դրա ճյուղերը ժամանակի ընթացքում դառնում են պինդ, հպարտ եւ գեղեցիկ»: Ղոլամ ԱԼի Հադդադ Ադլեի խոսքերով, հայերը դարեր շարունակ Իրանը հուսալի տուն են համարում կրոնական տարբերությունը երբեք հայերի եւ իրանցիների թշնամանքի պատճառ չի հանդիսացել:



«Հայերը Իրանում միշտ խաղաղ են ապրել, պահպանելով իրենց հավատը, եկեղեցիներն ու ավանդույթները, իրենց իրանցի հայրենակիցների հետ գտնվելով կառուցողական բարեկամության եւ գործընկերության մեջ: Իսկ մեր ժողովուրդը Իրանի հայերին ընդունում է որպես ազնիվ, անկեղծ, աշխատասեր եւ արհեստավոր մարդկանց»,- ասել է նա: Իրանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ պատմության ընթացքում Իրանի ներսում հայերի եւ իրանցիների համատեղ ապրալաձեւը կարող է «հավատացյալների խաղաղ գոյակցության հոյակապ օրինակ ծառայել»,- հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---