ԱՄՆ Սենատի Հանձնախումբն արգելել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի ծանրակշիռ հանձնաժողովներից մեկը որոշում է ընդունել` արգելել ամերիկյան ֆինանսական օժանդակությունը Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ կառուցվելիք եւ Հայաստանը շրջանցող երկաթուղուն, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Սենատի բանկային հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 21-ին միաձայն կողմ են քվեարկել սենատոր Ռոբերտ Մենենդեզի առաջարկին, ըստ որի` ԱՄՆ Ներմուծման եւ արտահանման բանկը չի տրամադրելու երաշխիքներ կամ վարկ, կամ ցանկացած այլ ֆինանսավորում Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվելիք երկաթուղու համար, որը շրջանցելու է Հայաստանը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեզին եւ մյուսներին, ովքեր ապահովել են, որ ամերիկյան հարկատուների միջոցները չվատնվեն այս անիմաստ երկաթուղային ծրագրի վրա, որը նախաձեռնել են Թուրքիան ու Ադրբեջանը միայն մի նպատակով` շրջանցել Հայաստանը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---