Չի կարելի ժողովուրդներին զրկել ինքնորոշման իրավունքից` պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով23 սեպտեմբերի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բեռլինում տեղի ունեցած 10-րդ Բերտելսման ֆորումին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսը, որին ներկա էին 100-ից ավելի քաղաքական գործիչներ, նվիրված էր «Եվրոպայի ռազմավարական պատասխանների» հեռանկարներին: Վարդան Օսկանյանը մասնակցեց «Բալկաններ-Սեւ ծով` լակմուսի թուղթ Եվրոպայի համար» թեմայով քննարկմանը: Քննարկման ընթացքում նախարար Օսկանյանը հաստատեց, որ ԵՄ նոր հարեւանություն քաղաքականության արդյունավետ իրագործումը, հակամարտություններին գործնական մոտեցումները եւ սեւծովյան տարածաշրջանի ամբողջականությունն ու գործառնականություն են Եվրոպայի համար տարածաշրջանի լակմուսի թուղթը: Կոսովոյի հիմնահարցի աշխույժ քննարկումների ժամանակ Վարդան Օսկանյանն նախազգուշացրեց, որ չի կարելի ժողովուրդներին զրկել ինքնորոշման իրավունքից` պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: «Եթե աշխարհը առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա: Միեւնույն ժամանակ պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնց հիմնական սկզբունքը կլինի այն, թե արդյոք, պետությունն ունի գոյատեւման բարոյական հեղինակություն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |