Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվում էր շատ ավելի վաղ քան Թուրքիա-Եմ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունից փրկված մարդիկ իրավունք ունեն Թուրքիայից փոխհատուցում պահանջել, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ես կարծում եմ հայ սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ փոխհատուցում պահանջելու իրավունք ունեն: Հայաստանն այլ պահանջներ եւս ունի: Պետք է դիվանագիտական հարբերություններ հաստատվեն հարեւան Թուրքիայի հետ: Պետք է բարի դրացիական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի սահմանների շրջափակման փոխարեն: Բացի այդ, Թուրքիան եւս իր դիրքորոշումն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինքը` Թուրքիան, օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը եւ կանոնավոր զորքեր է տեղակայել այնտեղ, սակայն Հայաստանից պահանջում է որոշակի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հարցում: Դա Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցերի տեղիք է տալիս: Մեր դիրքորոշումը կապված է ներկա իրավիճակի եւ ամբողջ աշխարհի հայերի ընդհանուր տրամադրությունների նկատմամբ Թուրքիայի ռեակցիայի հետ: Մենք շատ երկար եւ ծանր պատմություն ունենք, եւ Թուրքիայի հետ բարդ հարբերություններ ենք ժառանգել: Մենք չենք կարող մոռանալ անցյալը, բայց պետք է երկու ժողովուրդների հաշտեցման բնական ուղի լինի: Հաշտեցումը կարող է սկսվել հանցագործությունը կատարողների կողմից մեղքի ընդունումով: Սակայն ներկայումս Թուրքիան չի ցանկանում ճանաչել այդ հանցագործությունը, եւ դա բարդացնում է ստեղծված իրավիճակը»:



Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գոյություն ունի վաղուց ի վեր, սակայն վերջերս այն սկսել է քննարկվել լայն շրջանակներում: Հայաստանը` որպես անկախ պետություն, հայտարարել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ում 1998 թվականին: «Ես այդ հարցը քննարկել եմ ԵԱՀԿ հանդիպման ժամանակ Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ: Դա շատ ավելի վաղ էր Եվրամիություն մտնելու Թուրքիայի բանակցություններից եւ ես չեմ ցականում մեկը մյուսի հետ կապել: Այսպես թե այնպես, ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային վերանայել իր պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս փաստի ճանաչումը կարեւոր է նաեւ, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն ապագայում»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:



Խոսելով Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների մասին` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Այսօր Երեւանի եւ Անկարայի միջեւ որեւէ հարաբերություն չկա: Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Մենք գտնում ենք, որ համագործակցությունը հակամարտությունների կարգավորման լավագույն միջոցն է, միջոց, որի դեպքում բոլոր կողմերը կկարողանան պահպանել իրենց դեմքը: Սակայան Թուրքիան այսօր Ադրբեջանի հետ համաձայնեցված նախապայման է առաջ քաշում` կապված Ղարաբաղի հետ: Անկարան հայտարարում է, որ միայն Ղարաբաղից հայկական ուժերի դուրս բերման դեպքում նա կվերացնի Հայաստանի շրջափակումը: Այդ պայամանն անընդունելի է Հայաստանի համար: Հույները կարող են նույն կերպ վարվել եւ հրաժարվել Թուրքիայի հետ առեւտրական հարաբերություններից մինչեւ չկարգավորվի Հյուսիսային Կիպրոսի հարցը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առեւտուրը, նորմալ հարաբերությունները եւ համագործակցությունը միշտ օգնում են հաղթահարել խոչընդոտները», հաղորդում է Groong-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---