ՆԱՏՕ-ն չի մրցում Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Աշխարհն աստիճանաբար ավելի բաց է դառնում, սակայն նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս` ի դեմս միջազգային ահաբեկչության: Երկրների միջեւ ներկա հարաբերությունները թույլ են տալիս ՆԱՏՕ-ին հաջողությամբ հանդես գալ այդ մարտահրավերների դեմ: Այդ մասին Spectrum Ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս-2006. զարգացման հիմնական տենդենցները, մարտահրավերներն ու ռիսկերը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն յուրահատուկ մարմին է, որի անդամները հակամարտություններ կարգավորելու ունակություններ ունեն: «Անպայման չէ ՆԱՏՕ-ի անդամ լինել տարբեր ծրագրերին մասնակցելու համար, ինչպիսին են Համագործակցություն հանուն խաղաղության-ը եւ IPAP-ը: ՆԱՏՕ-ն էքսքլյուզիվ ակումբ չէ, բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մրցման մասին պնդումը սխալ է: «ՆԱՏՕ-ն չի մրցում Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում, յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի»,- ասել է Էնտոնի Գոդֆրին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---