Մոտ 40 մլն դրամ՝ Համահայկական խաղերում Սիրիայի պատվիրակության մասնակցությանը 2 հուլիսի 2015 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2015-ի 9 ամսում հատկացնել 39.800.000 դրամ՝ 2015-ի օգոստոսի 2-13-ը ՀՀ-ում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այդ գումարը կտրամադրի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը: 2015 -ին Համահայկական 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Խաղերի կազմկոմիտեն արդեն սկսել է հայտեր ընդունել աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող հայերից: Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |