Տրայան Բասեսկուի գրառումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշամատյանում` «ի հիշատակ»

PanARMENIAN.Net - Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ի երեկոյան այցելել է Ծիծեռնակաբերդ` Մեծ եղեռնի զոհերի հուշահամալի, ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին: Ռումինիայի նախագահն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրան մանրամասն ներկայացվել է 1915-1923 թվականների պատմությունը: Նախագահ Տրայան Բասեսկուն գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հուշամատյանում` «ի հիշատակ»: Ռումինիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---