Հոկտեմբերի 12-13 Երեւանում տեղի կունենա ԵԽ երկրների արդարադատության նախարարների հերթական հանդիպումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-13-ին Երեւանում: «Մեզ համար մեծ պատիվ է նման կարեւոր նիստն անցկացնել մեր երկրի մայրաքաղաքում»,-հինգշաբթի օրն Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Եվրոպայի Խորհրդի «Մարդու իրավունքները տեղեկատվական հասարակությունում` աջակցություն երեխաներին եւ երիտասարդությանը» խորագրով համաեվրոպական համաժողովի ընթացքում: Ապրիլի 7-8 Հելսինկիում կայացած նախորդ հանդիպման թեման էր «Արդարադատության սոցիալական ասպեկտները», հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---