ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՐԴԱՐԱՆ ԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նարդարան գյուղի բնակիչները որոշում են կայացրել հրաժարվելու Ադրբեջանի քաղաքացիությունից` ի նշան բողոքի իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների չլուծվածության եւ համագյուղացիների նկատմամբ ճնշումների դեմ: Այդ կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի մի շարք քաղաքական կուսակցություններ: Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի տեղակալ Ռովշան Ահմեդլին նշել է, որ նարդարանցիները դիմել են տարբեր միջազգային ատյանների` ապաստան տրամադրելու խնդրանքով: Ահմեդլու կարծիքով, Նարդարանում տեղ գտած սոցիալական խնդիրները բնորոշ են ոչ միայն այդ ավանին` ծանր վիճակում են գտնվում երկրի գրեթե բոլոր շրջանները: «Ուստի ստեղծված դրությունից ելք կարող է դառնալ միայն ներկա իշխանությունների հրաժարականը»,-եզրափակել է Ահմեդլին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---