Ֆրանսիայում Ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ճիշտ ժեստ է լավ բարեկամի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի ընդունումը, քանի որ Ֆրանսիան եւ Հայաստանը շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արթուր Բաղդասարյանը: «Մենք միշտ հանդես ենք գալիս հանուն հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, եւ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ժեստ է լավ բարեկամի կողմից»,- նշել է նա: Ընդ որում, Արթուր Բաղդասարյանը ավելացրել է, որ նրան չի զարմացնում Թուրքիայի այդքան կտրուկ վերաբերմունքը, քանի որ այդպիսի թուրքական ռեակցիան բազմաթիվ անգամներ եղել է: «Եւ մենք չպետք է մոռանանք, որ ոչ միայն Ֆրանսիան, այլեւ բազմաթիվ այլ երկրներ դատապարտել են Ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ եթե մենք չդատապարտենք ցեղասպանության փաստերը, մենք անպայման կվերադառնանք դրանց: Մենք պետք է ընդունենք` ինչ է եղել, որպեսզի վաղը դա չկրկնվի»,- հայտարարել է Ա. Բաղդասարյանը, հայտնում է «Գոլոս Առմենիի»-ն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---