Անկարգություններ Կիևում. Ցուցարարները գրոհել են Ռադայի շենքը, կան վիրավորներ

Անկարգություններ Կիևում. Ցուցարարները գրոհել են Ռադայի շենքը, կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի սահմանադրության մեջ ապակենտրոնացման մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: Բախումների ընթացքում նաև պայթյուն է որոտացել: Կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ, ըստ տեղեկությունների, ազգային գվարդիայի մարտիկների շրջանում կան նաև զոհեր, սակայն ազգային գվարդիան չհաստատեց այդ լուրը` հայտարարելով, որ կան ծանր վիրավորներ: ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գեռաշչենկոն հայտարարել է, որ Ազգային գվարդիայի տուժած մոտ 100 վիրավոր անդամներից 4-ը կրիտիկական վիճակում են:

Վիրավորների թվում է նաև ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը:

Ցուցարարները պարբերաբար Գերագույն ռադան գրոհելու փորձեր են ձեռնարկում: Նրանք պայթուցիկներ են նետում իրավապահների ուղղությամբ: Ռադայի առջևի հրապարակը պատված է ծխով: Բացի այդ, ցուցարարները նաև քարեր են նետում խորհրդարանի պատուհաններից ներս:

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկայի ներկայացմամբ օգոստոսի 31-ին առաջին ընթերցմամբ ընդունեց երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որոնք վերաբերում են ապակենտրոնացմանը: Նախագիծը քննարկվում էր Գերագույն ռադայում շրջափակված ամբիոնի պայմաններում: «Ռադիկալ կուսակցության» անդամ պատգամավորները խմբակցությունների ղեկավարների ելույթների ժամանակ բղավում էին` «խայտառակություն», ինչպես նաև օգտագործում ազդանշան` խանգարելու համար նախագահի նախագծին սատարող խորհրդարանականների ելույթներին:

Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է անկարգությունները Գերագույն ռադայի շենքի մոտ որակել որպես ահաբեկչություն, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի օգնական Գերաշչենկոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---