«Շանթ-2015». ԱԺ-ում քննարկվել է պայմանական «ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը 5 սեպտեմբերի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին ԱԺ-ն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին: Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում նախագահ Սարգսյանը հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ արդել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ տարածքում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը: Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |