Անրի Կյունի. Հայաստանից մեկնումը բնավ հրաժեշտ չէ Հայաստանին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Անրի Կյունին հայտարարել է, որ Հայաստանից մեկնումը բնավ հրաժեշտ չէ Հայաստանին: Իր Հայաստանում հնգամյա պաշտոնավարության տարիների մասին պարոն Կյունին ասաց, որ դրանք եղել են հետաքրքիր ու կարեւոր աշխատանքային տարիներ: Հայաստանում Ֆրանիայի դեսպանն անդրադարձավ նաեւ առաջիկա համապետական ընտրություններին` 2007-ի խորհրդարանական ընտրությունները կարեւորելով նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների համատեքստում: Անրի Կյունին հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները ժողովրդավարության ճանապարհին քննություն են լինելու Հայաստանի համար եւ երկրի զարգացման տեսակետից շատ կարեւոր է հաջող հանձնել այդ քննությունը:



Իր հերթին, Տիգրան Թորոսյանը նշեց, որ պարոն Կյունին իր հաջորդի համար լավ, բայց բարդ ժառանգություն է թողնում, որովհետեւ նոր դեսպանը պիտի պահպանի ու շարունակի եղածը: Կողմերն անդրադարձան նաեւ վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած Հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող օրինագծին: Մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մեկ այլ առիթով ասված` «Նրանք կորցրին լռելու լավագույն հնարավորությունը» արտահայտությունը` պարոն Թորոսյանը բնորոշեց այն կազմակերպությունների պահվածքը, որոնք դատապարտել են Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը:Նրա խոսքերով, Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքները ընդհանրապես տրամաբանության ու ողջամտության սահմաններում չեն տեղավորվում: Պարոն Թորոսյանը նշեց, որ առաջին ընթերցումով ընդունված օրինագիծը որեւէ մեկին բանտարկելու նպատակ չունի, այլ` զգաստության կոչ է, բարոյական խնդիրները քաղաքական աճուրդի չդնելու կոչ, եւ ովքեր փորձում են Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ, հայտնվում են ծիծաղելի վիճակում: Նշենք, որ Անրի Կյունին նշանակվել է Սլովակիայում Ֆրանսիայի դեսպան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---