Փարիզում հուսով են, որ Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը առաջխաղացման կհանգեցնի Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2007 թվականի հունվարին կայցելի Ֆրանսիա պետական այցով: Այդ մասին այսօր հաղորդել են Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունում Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած բանակցությունների ավարտին: Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, նշվել է հանդիպմանը, վերելք են ապրում եւ ֆրանսիական ձեռնարկությունները մեծ ուշադրություն են դարձնում ադրբեջանական շուկայի վրա: Անցյալ տարի երկկողմ առեւտրային շրջանառությունը ավելացել է գրեթե 3 անգամ եւ կազմել է շուրջ 500 մլն եվրո: Ֆիլիպ Դուստ-Բլազին հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Փարիզում կայանալիք հանդիպումը կնպաստի առաջընթացին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---