Գ. Իսագուլյան. ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է28 հոկտեմբերի 2006 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Առողջ մրցակցության բացկայության պատճառով երկրի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների արդյունքը, որպես այդպիսին, կանխորոշված է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հոկտեմբերի 28-ին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական երկխոսությունը եւ քաղաքական վիճաբանությունը պետք է ուղված լինեն որոշակի քաղաքական հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե որոշակի անձանց դեմ: Իսագուլյանը նկատել է, որ ներկա դրությամբ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չի իրականացնում իր հիմնական ֆունկցիաները, այլ միայն զբաղված է քննադատությամբ եւ կոնկրետ անձանց դեմ ուղղված հայհոյանքներով: Այդ կապակցությամբ, գտնում է Իսագուլյանը, երկրի խորհրդարան կանցնեն միայն այն կուսակցությունները, որոնք ունեն երկրի զարգացման հստակ մշակված ծրագիր, ակտիվորեն հանդիպում են շրջանների բնակչության հետ, որոնք ժամանակ չեն ծախսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու վրա: Նախագահի խորհրդականի գնահականներով, քաղաքական դաշտում ստեղծված իրադրությունը բացասական ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քանի որ պարտություն կրած քաղաքական ուժերը «նորից կսկսեն երգը նրանց անօրինականության մասին»` փորձելով արդարացնել սեփական անգործությունն ու անգործունակությունը: Առնչվելով նախագահական ընտրություններին` նա նկատեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, քանի որ հանդիսանում է առավել պատրաստված քաղաքական գործիչը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |