Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակին 9 հոկտեմբերի 2015 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Նորվեգիայի մայրաքաղաքում հրապարակվել է 2015 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակակիրն է «Թունիսի ազգային երկխոսության քառյակը»` «Թունիսում 2011 թ. «հասմիկների հեղափոխությունից» հետո բազմակարծության ստեղծման գործում վճռորոշ ավանդի համար» ձևակերպմամբ»: «Քառյակը» ստեղծվել է 2013-ին երկրի համար բեկումնային պահին, երբ ժողովրդավարացման գործընթացները հայտնվել էին կազմալուծման սպառնալիքի տակ քաղաքական սպանությունների և սոցիալական ցնցումների ալիքի արդյունքում: 2011-ին Թունիսում համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացավ, որը հետագայում հանգեցրեց »Հասմիկների երկրորդ հեղափոխության» և Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությանը: Խաղաղության մրցանակն ի տարբերություն բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում տրվող մրցանակների, շնորհում է ոչ թե Ստոկհոլմի Շվեդական ակադեմիան, այլ Օսլոյի Նորվեգական նոբելյան կոմիտեն: 2015-ի սկզբում հավակնորդների թվում 276 թեկնածու կար, այդ թվում 49 հասարակական և միջազգային կազմակերպություն: Աշնան սկզբին ցուցակը զգալիորեն կրճատվում է և արդյունքում մնում է միայն 5-20 անձ կամ կազմակերպություն: Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ: Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |