Վարչապետը ղեկավարելու է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբը

Վարչապետը ղեկավարելու է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին հոկտեմբերի 19-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիստին քննարկվել է Հանրապետական կուսակցության մասնակցությունը հանրաքվեին, շտաբի ձևավորվման խնդիրները։ Կուսակցության նախագահը հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել ու ղեկավարել շտաբերը։ Վարչապետն արդեն մոտ օրերս կձևավորի մեզ հետ միասին այդ շտաբերը», - ասել է մա, մեջբերում է Tert.am-ը:

Հարցին, թե Աբրահամյանը շարունակելո՞ւ է վարչապետի պաշտոնում մնալ, Շարմազանովը պատասխանել է, որ հանրաքվեի մասին օրենքը չի խանգարում, որ վարչապետը կատարի երկու աշխատանքներն էլ։

ԱԺ փոխխոսնակը հավաստիացրել է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է, որ ամեն ինչ լինի օրենքի տառին համապատասխան:

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահամանդրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 16-ին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---