Թուրքիան ՆԱՏՕ-ում սեփական քաղաքականությունը չի վարում16 նոյեմբերի 2006 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին չպետք է անհանգստացնի Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) համակարգումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Հայաստանին ընդհանրապես չպետք է անհանգստացնի` որ երկիրն է համակարգում իր գործողությունները: «Հայաստանի համար IPAP Ծրագրում կարեւորն այն է, որ Թուրքիան ներկայացնում է ՆԱՏՕ-ն եւ ոչ թե ինքն իրեն: Մենք կամ մասնակցում ենք «նատոյան «խաղին», կամ ոչ, եւ չենք կարող մեր պայմանները թելադրել օտար խաղում: Թուրքիան ՆԱՏՕ-ում սեփական քաղաքականությունը չի վարում, եւ այն ամենը, որ նա այնտեղ անում է, թելադրված է Դաշինքի շահերով»,- ընդգծել է Մանոյանը:Ինչ վերաբերում է Հայաստանի հարաբերություններին ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը նկատել է, որ Հայաստանը երկու դեպքում էլ պետք է վստահելի գործընկեր լինի: «Այդ պայմանների կատարման դեպքում երկիրն այդ կազմակերպություններից ոչ մեկի հետ խնդիրներ չի ունենա», ասել է Մանոյանը, ավելացնելով, որ այդ ամենը համապատասխանում է հայկական պետության կոմպլիմենտար արտաքին քաղաքականությանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |