2006 թվականին Ռուսաստանում 6 հայ է սպանվել

PanARMENIAN.Net - Հայերի սպանությունը Ռուսաստանում նպատակաուղղված հակահայկական բնույթ չեն կրում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: «Հայերին, ինչպես նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչներին սպանում են քսենոֆոբիայի եւ էթնո-ռասիզմի տրամդրությունների պատճառով, որ այսօր մեծ տեղ են գրավում Ռուսաստանում: 2006 թվականին Ռուսաստանում 6 հայ է սպանվել, ինչը ավելի քիչ է, քան այլ ազգերի դեպքում»,- ասել է Աբրահամյանը:



Նրա խոսքերով, ՌՀՄ-ն անընհդատ հետեւում է իրադրաձությունների զարգացմանը եւ հասարակության լայն շերտերին է հասցնում հայերի նկատմամբ հերթական հանցագործության հետ կապված հարցերը: «Ընթացիկ տարում մենք մոտ 500 միջոցառում ենք անցկացրել, այդ թվում, Ռուսաստանի բուհերում եւ դպրոցներում դասախոսություններ Հայաստանի մասին, ինչպես նաեւ հանդիպումներ կառավարության, դատախազության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ»,- նշել է նա:



ՌՀՄ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերվում քսենոֆոբիայի հիման վրա կատարված հարձակումների բացահայտման գործում: «Նախագահ Պուտինը անձամբ մեծ ուշադրություն է հատկացնում նմանատիպ հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը ուղղված միջոցառումներին»,- ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---