Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ-ում28 նոյեմբերի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավել է 5-րդ հորիզոնականը: Պոկոմ վարժությունում հայ ծանրորդը նախ պոկել է 180 կգ, այնուհետ գլխավերևում պահել186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ նա չի բարձրացրել 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չի բարձրացրել 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվել է գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել ղազախ Ալեքսանդր Զայչիկովը: Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): Նոյեմբերի 24-ին Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ նվա-ելով փորք բրոնզե մեդալ: Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկել է 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում նա չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցումով բարձրացրել է 167 կգ ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Կարապետյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով է զիջել բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցել է 372 կգ արդյունք: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |