Իտալիայի քաղգործիչ. Եթե Թուրքիան մտնի ԵՄ, արժե դուրս գալ Միությունից30 նոյեմբերի 2015 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին «Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա» գագաթնաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա եկեք մենք դուրս գանք»: Սալվինին նախկինում ևս բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը: Իտալացի քաղաքական գործչի նշյալ գրառումը մեծ արձագանք է ստացել ու բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձել, գրում է Ermenihaber.am-ը: Ահա որոշ օգտատերերի մեկնաբանությունները Սալվինիի գրառմանը. • «Թուրքիան ԻՊ-ի («Իսլամական պետություն») հետ առևտրի մեջ է, քրդերին ռմբակոծում է, ռուսներին հարվածում: Մի՞թե ուրիշ պատճառներ էլ են պետք ԵՄ-ից դուրս գալու համար»: • «Այո, նրանց գլխավոր մուտքից ընդունենք, իսկ մենք վթարային ելքով դուրս գանք: Շուտ դուրս գալն ավելի լավ է»: • «Ոչ Թուրքիային, ոչ: Ո՞ր հիմար գլուխներում են այդպիսի մտքեր ծնում: Եթե նրանք մտնում ենք, ապա մենք դուրս կգանք: Ճիշտ ես, կապիտան»: • «Եթե Թուրքիան մուտք գործի ԵՄ, ես միանշանակ գնում եմ: Կտեղափոխվեմ Ռուսաստան և կզբաղվեմ ողորմություն խնդրելով»: Եվրամիությունը մտադիր է առնվազն 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային իր տարածքում փախստականներին տեղավորելու համար: Համապատասխան դրույթն առկա է Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում: «Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք, հաշվի առնելով երկկողմ պայմանավորվածություններն ապօրինի միգրանտներին հանձնելու և միջազգային պաշտպանության կարիք չունեցող ներգաղթյալներին իրենց ծագման երկիր վերադարձնելու հարցում»,-ասվում է փաստաթղթում: Կարդացեք նաև`Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |