Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում

Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում

PanARMENIAN.Net - Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»:

Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը», թուրքական Hurriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպությունը, 2014-2015-ը Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը: Զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների համար դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայում 2014-ին իրավական կարգավորումներ են կատարվել: Բայց դեռևս կան խոչընդոտներ. դրանք լեզվի, սոցիալական ինտեգրման և նյութական սղության խնդիրներն են:

Թուրքիային կոչ է արվում ժամ առաջ աշխատանքներ սկսել սիրիացի երեխաների համար կրթության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ, իսկ միջազգային հանրությանը կոչ է արվում օգնել Թուրքիային այդ հարցում:

2015-ի սեպտեմբերի Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում Թուրքիային 1 մլրդ եվրո հատկացնելու որոշում է կայացվել: Գումարը կուղղվի սիրիացի փախստականների կարիքները հոգալուն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---