Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է սկսել Կիպրոսի հարցում նախապայման առաջարկելուց: «Ինչպես հիշում եք, բանակցությունների մեկնարկին դեմ էին Հունաստանը եւ Կիպրոսը, սակայն այն ժամանակ Եվրամիությունը անուշադրության մատնեց դա: Իսկ նրանք պնդում էին իրենց դիրքորոշումը, ասելով, որ հույներից լավ ոչ ոք թուրքերին չի ճանաչում»,-նշել է նա:



Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան կարող է շրջադարձ կատարել դեպի իսլամական աշխարհ եւ, որպես հետեւանք, առավել շատ սկսի աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա Ա.Ռուստամյանը նկատել է, որ Ադրբեջանն այնպիսի աջակցություն է ստանում Թուրքիայից, որ «ավելին հնարավր չէ»: «Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում Թուրքիայից բոլոր հարցերում: Եթե Հայաստանը նման աջակցություն ունենար, մեզ ուղղակի բան չէր մնա անելու»,-ընդգծել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---