Դ. Ֆրիդ. ՆԱՏՕ-ն առաջին անգամ իր վերաբերմունքն է արտահայտել «սառեցված հակամարտությունների» նկատմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի Րիգայի գագաթնաժողովի արդյունքերով կոմյունիկեում առաջին անգամ արտահայտվել է Դաշինքի վերաբերմունքը ԽՍՀՄ նախկին տարածքում առկա «սառեցված հակամարտությունների» նկատմամբ: Ինչպես ասել է Դենիել Ֆրիդը լրագրողներին, «ՆԱՏՕ-ի կոմյունիկեում կա մի արտահայտություն, որով արտահայտվում է Հարավային Կովկասի պետությունների եւ Մոլդավիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը»: Նրա խոսքերով, «ՆԱՏՕ-ն այդ մասին առաջին ագամ է հայտարարել, եւ դա կարեւոր ազդանշան է այդ երկրների համար»:



Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը` Րիգայում Վրաստանի ՆԱՏՕ ընդգրկվելու պաշտպանության վերաբերյալ` Դ. Ֆրիդն ընդգծել է, որ նախագահը, առաջին հերթին, նկատի է ունեցել, որ Դաշինքի դռները պետք է բաց լինեն բոլորի համար եւ թեկնածու-երկրները պետք է պատրաստվեն դրան: «Նախագահը պնդում էր, որ Վրաստանին անհրաժեշտ է շանս տալ անել այն, ինչ պետք է նա անի»,- ասել է դիվանագետը, նշելով, որ Վրաստանին անհրաժեշտ է անել այն ինչ պետք է, որպեսզի պատրաստ լինի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»: «Դա ոչ միայն նրա ժողովրդավարական ինստիտուտների եւ տնտեսության ամրապնդումն է, այլեւ Վրաստանի ներսում առկա տարածքային հակասությունների խաղաղ կարգավորումը»,- նշել է նա, հայտնում է Պրայմ-Նյուզը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---