Առանց ԼՂՀ համաձայնության, կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ առաջխաղացում է նշմարվում այն ուղղությամբ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցությունների կողմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, այդ հարցը միշտ գտնվում է բանակցությունների սեղանին: «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, երբ շահագրգռված կողմը չմասնակցի բանակցություններին: Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ ԼՂՀ-ն մինչեւ 1998 թվականը մասնակցել է բանակցություններին, ապա պետք է հիշեցնեմ, որ այն ժամանակ հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ նախագահը եւ Շուշիի շրջանի ղեկավար Նիզամի Բախմանովը: Համաձայնվեք, որ նրանց մասնակցությունը բանակցություններին նույնարժեք չէր: Ես հուսով եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ չի լինի ԼՂՀ ներգրավմանը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ եւ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի դա կատարվի»,- ընդգծել է Ռուստամյանը, ավելացնելով, որ առանց ԼՂՀ համաձայնության, կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:



Միեւնույն ժամանակ, խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ հանրաքվեն ԼՂՀ-ում, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ մյուս չճանաչված հանրապետություններում շատ կարեւոր են միջազգային հանրության համար: «Դա ժողովդրի կամքն է, որն անհնարին է հաշվի չառնել, իսկ դա ամրագրված է 1975 թվականի Հելսինքիի պակտի ամփոփիչ փաստաթղթում: Վերադառնալով տարածքային ամբողջականության սկզբունքին` նշեմ, որ դրան հետեւելու համար պետք է վերականգնել ԽՍՀՄ-ը, քանի որ բոլոր պետությունների սահմանները, որոնց տարածքում հակամարտություններ կան, որոշվել են ԽՍՀՄ վարչական բաժանմամբ: Եւ հետեւաբար, եթե չկա այդ պետությունը, ապա սահմանները եւս անվավեր են դառնում»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---