ԱՊՀ երկրների ղեկավարների հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է Դուշանբեում

PanARMENIAN.Net - ԱՊՀ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: Նրա խոսքերով, ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը (ի դեպ, դա աշխատանքի նոր ձեւ է, որը արդեն սկսում է կիրառվել եւ կկիրառվի հետագայում եւս) կայանալու է Սանկտ-Պետերբուրգում հունիսին: Ս. Մարտինովը նաեւ նշել է, որ նոյեմբերի 28-ին Մինսկում կայացած գագաթնաժողովը, դրա բոլոր մասնակցիների միահամուռ գնահականով, ոչ միայն տեղին էր եւ կարեւոր. դրա ընթացքում ԱՊՀ ապագայի համար սկզբունքորեն կարեւոր որոշումներ ընդունվեցին բազմաթիվ բնագավառների վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---