Պուտին. Հուսով եմ` հարկ չի լինի միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին

Պուտին. Հուսով եմ` հարկ չի լինի միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ԻՊ դեմ պայքարում միջուկային մարտագլխկներով հրթիռներ կիրառելու հարկ չի լինի: Ելույթից հատվածները հրապարակված են Կրեմլի կայքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են առաջին հրթիռային հարվածները, որ հասցվել են ԻՊ դիրքերին Միջերկրական ծովում տեղակայված «Դոնի Ռոստով» սուզանավից: «Հերթական անգամ «Կալիբր» թևավորվ հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը հեռավոր տարածության վրա»,-ասել է Շոյգուն, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Շոյգուն հավելել է, որ հրթիռները գործարկվել են նավի սուզված դիրքից:

«Սա նոր, արդիական և բարձր արդյունավետության, գերճշգրիտ զենք է: Այն կարող է լիցքավորվել ինչպես սովորական մարտագլխիկով, այնպես էլ հատուկ` այսինքն միջուկային մարտագլխիկով: Բնականաբար, ահաբեկիչների դեմ պայքարում դա պետք չէ, հուսով եմ, երբեք էլ պետք չի գա»,-եզրակացրել է Պուտինը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Շոյգուն ՌԴ նախագահին է ներկայացրել նաև Սու-24-ի խոցման վայրում հայտնաբերված պարամետիկ ինքնագրիչը: «Խնդրում եմ այն դեռ չբացել, դա անել միայն արտերկրի մասնագետների հետ համատեղ, ամեն ինչ գրանցել: Որքան հասկանում եմ, պարամետրիկ ինքնագրիչը մեզ հնարավորություն է տալիս հստակ հասկանալ Սու-24-i շարժման հետագիծը թռիչքի պահից մինչև անկումը` արագությունը, բարձրությունը, բոլոր շրջադարձերը: Այսինքն, կարող ենք հասկանալ, իրոք, որտեղ էր այն գտնվում խոցման պահին և որտեղ է նրան հասցվել դավադիր հարվածը թուրքական ՌՕՈւ կողմից»,-ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---