ՀՀ ՊՆ ղեկավարն առաջարկել է մեկ տարով երկարաձգել Իրաքում ՀՀ խաղաղապահ առաքելության ժամկետը

PanARMENIAN.Net - Իրաքի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունն աջակցում է հանրապետության եւ նրա զինված ուժերի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այդ մասին երեքշաբթի օրը հայկական խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ներկայացնելով առաջարկը` Իրաքում հայկական խաղաղապահ առաքելության ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը 2000 թվականից սկսած մասնակցում է խաղաղապահ առաքելությունների իրագործմանը Կոսովոյում, ապա` Իրաքում: «Մեր երկիրը չի կարող չմասնակցել այսօր շարունակվող ակտիվ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին պաշտպանության բնագավառում: Հայաստանը` որպես եվրաինտեգրման ուղի ընտրած երկիր, չի կարող չմասնակցել այդ գործընթացին, առավել եւս, որ դա բարձրացնում է հանրապետության Զինված ուժերի հեղինակությունը»,- բացատրել է Ս. Սարգսյանը: Նախարարը նաեւ հավելել է, որ հայկական կոնտինգենտի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը Իրաքում ազդեցության հավելյալ լծակներ է տրամադրում միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում` սեփական շահերի պաշտպանության համար:



Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի հետ մեկ տեղ խաղաղապահ առաքելությանը մասնակցում են նաեւ երկու այլ հարավկովկասյան հանրապետություններ. Ադրբեջանը, որ տրամադրել է 151 զինվորական, եւ Վրաստանը, որը Իրաքում 864 զինվորական ունի: Այն դեպքում, երբ, ըստ հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին: «Այս տեսանկյունից, Հայաստանի կողմից չեզոքության պահպանումը կարող է բացասաբար ազդել մի շարք երկրների հետ ռազմական համագործակցության որոշ ուղղությունների վրա»,- նշել է Սարգսյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Ներկա դրությամբ, Իրաքում գտնվող հայ խաղաղպահների խմբավորման երրորդ հերթափոխի մեջ ընդգրկված են երեք շտաբային սպա, երկու ռազմական բժիշկ, սակրավորների բաժին (10 մարդ) եւ տրանսպորտային դասակը (31 վարորդ):
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---