ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի (ԿԱՊ) մասնակից երկրների պաշտպանության նախարարները հաստատել են զինվորական կազմակերպության ստեղծման նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր Մոսկվայում կայացած Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հերթական նիստում այդ առումով հավանության է արժանացել երկու հիմնական փաստաթուղթ: Ինչպես լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, խոսքը գնում է ԿԱՊ-ի զինվորական կազմակերպության ստեղծման նախագծի մասին, այդ թվում նաեւ շտաբի` համապատասխան որոշումների նախապատրաստման համար, եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում համատեղ ներուժի ուժեղացման վերաբերյալ: Ռուս նախարարի խոսքերով` ԿԱՊ-ը ունի երեք տարածաշրջանային կառույցներ. արեւմուտքում իրենց ներկայացնում են Ռուսաստանը եւ Բելառուսը, հարավում` Ռուսաստանը եւ Հայաստանը, եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում` արագ ծավալման կոլեկտիվ ուժերը (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան): Սերգեյ Իվանովը նշել է, որ որոշվել է ամրապնդել այդ խմբավորումը` «տալով նրան մեծ շարժունություն` համապատասխան մեր անվտանգությանն առնչվող սպառնալիքների»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---