Ստրասբուրգում բացվել է Նախիջեւանի հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նախօրեին Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում տեղի է ունեցել «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես կգա ելույթով: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, կազմակերպվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի հովանու ներքո` «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական կազմակերպության կողմից: Ցուցադրությունը, մասնավորապես, նվիրված է ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացմանը Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---