ՀՀ-ում Բելառուսի դեսպան. Սահմանային լարվածության աճը վտանգավոր է երկու կողմի համար

ՀՀ-ում Բելառուսի դեսպան. Սահմանային լարվածության աճը վտանգավոր է երկու կողմի համար

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության աճը որևէ մեկին ձեռնտու չէ: Այս մասին ասել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով սահմանային վերջին օրերի միջադեպերին:

«Սահմանային լարվածության աճը, կրկնում եմ, վտանգավոր է հակամարտության երկու կողմի համար էլ, որովհետև երկու կողմներն էլ դրա արդյունքում զոհեր են ունենալու: Սառը փուլից տաքին անցնելը երկու կողմի համար էլ կորստաբեր է», -ա սել է դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում միջադեպերին, երբ հակառակորդը հրադադարի ռեժիմի պայմանագիրը կնքելուց հետո այս օրերին արդեն երկրորդ անգամ տանկից է կրակում, մեծ տրամաչափի ականանետերից, Նազարուկը պատասխանել է, որ ՀԱՊԿ-ի մասնագետները զբաղվում են իրենց գործով:

«Տեսնում եք, թե աշխարհում ինչ է կատարվում, իրավիճակը հեշտ չէ, ուստի պետք է իրադարձություններին սթափ հայացքով հետևել, չտրվել զգացմունքայնությանը: Այս առումով շատ կարևոր է, որ մաքսիմալ կերպով օգտագործվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հանդիսանում է բանակցող կողմ: Հենց Մինսկի խումբն է, որ առաջին հերթին օժտված բանակցային մանդատով»,- ասել է Հայաստանում Բելառուսի դեսպանը, գրում է Tert.am-ը:

Նազարուկը հավաստիացրել է, որ Բելառուսը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հարցին՝ հենց հակամարտության խաղաղ կարգավորումը հաստատելու անհրաժեշտությունից չի բխում հասցեական հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին, դիտողություն անել՝ չկիրառել տանկեր, դեսպանը պատասխանել է, որ ինքը ռազմական հարցերում գիտակ չէ, բայց լավ հասկանում է, որ ՀԱՊԿ-ը կանի հայտարարություններ, կընդունի համապատասխան որոշումներ, երբ լինի դրա կարիքը:

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Կիրառվել են նաև 60-մմ (170 արկ), 82-մմ (201 արկ), 120-մմ (1 արկ) ականանետեր, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետեր, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանք: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):

ՀՀ պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդում է, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը շփման գծի ամբողջ երկայնքով գերազանցել են երկու հարյուրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---