ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Իսպանիայի արտգործնախարարին

PanARMENIAN.Net - Մադրիդում կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) հանդիպումը ԵԱՀԿ ապագա նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ:



Հանդիպման ընթացքում համանախագահները ներկայացրել են Իսպանիայի ԱԳՆ ղեկավարին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մանրամասները, որը անցկացվել էր Մինսկում: Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Մադրիդում համանախագահների հանդիպումը ԵԱՀԿ հերթական նախագահի հետ ծանուցողական բնույթ էր կրում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---