ԱՄՆ-ում նոր հայկական լոբբիստական կազմակերպություն է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը նոր հայկական լոբբիստական կազմակերպություն է հիմնել` ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողով (U.S.-Armenia Public Affairs Committee - USAPAC), որը գործելու է Վաշինգթոնում:



Ըստ կազմակերպության գործադիր տնօրեն Ռոս Վարթյանի, կազմակերպության ստեղծումը կաջակցի հայերի ազդեցության մեծացմանը Վաշինգթոնում: Հետեւելով Ամերիկայի հրեաների օրինակին` Ռոս Վարթյանի ղեկավարած նոր լոբբիստական խումբը նպատակ ունի ուժեղացնել հայկական լոբբիստական աշխատանքը Միացյալ Նահանգներում: Միեւնույն ժամանակ, Ռոս Վարթյանն ընդգծել է, որ նոր կազմակերպությունը համագործակցելու է Ամերիկայի հայկական համագումարի (AAA) եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հետ:



Նրա խոսքերով, նոր կոմիտեն հիմնական շեշտը կդնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության եւ Հայաստանի մեկուսացման հարցերի վրա: «Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք գտնում ենք, որ որ Թուրքիան պետք է միանա Եվրամիությանը` պայմանով, որ այդ երկիրը բավարարի Եվրամիության բոլոր պահանջները, քանի որ Եվրամիության անդամ Թուրքիան ավելի բարեկամական կլինի Հայաստանի նկատմամբ: Իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր օրակարգի կարեւոր խնդիրներից մեկն է»,- ասել է Վարթյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---