Թուրքիան նավթի հետախուզման արտոնագիր չի տվել ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությանը

Թուրքիան նավթի հետախուզման արտոնագիր չի տվել ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությանը

PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է Socar Petrol Arama ve Üretim A.Ş.-ին, որը հանդիսանում է ադրբեջանական SOCAR պետական ընկերության դուստր ձեռնարկությունը, Թեքիրլագ գավառում նավթի հետախուզման արտոնագրի տրամադրման հարցում: Այս մասին ասվում է թուրքական «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակված հաղորդագրության մեջ:

Socar Petrol Arama ve Üretim A.Ş. ընկերությունը համապատասխան հարցումը ներկայացրել էր 2015-ի հունիսին: «Թուրքիայի նավթի մասին օրենքի մի շարք հոդվածների հիման վրա որոշվեց մերժել Socar Petrol Arama ve Üretim A.Ş. ընկերությանը Թեքիրդագ գավառում 14,537 հա տարածքում նավթի հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար արտոնագրի տրամադրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ նշված տեղանքում նավթի ու գազի հետախուզումը կիրականացնի Թուրքական նավթագազային կորպորացիան (TPAO):

Վերոնշյալ տեղանքում նավթի և գազի հետախուզման աշխատանքները կտևեն մոտ 3 տարի, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Թուրքիան ակտիվորեն նավթային հանքավայրեր է հետախուզում` նվազեցնելու համար կախվածությունն արտերկրից ներմուծվող վառելիքից: 2013-ի հունվարին թուրքական Սիրտ գավառի «Մագրիպ» հանքավայրում հայտնաբերվեցին նավթի պաշարներ:

Բացի այդ, այժմ Թուրքիան նավթի ու գազի հետախուզում է իրականացնում Իրաքի հյուսիսի 13 շրջանում: Իրաքի 7 շրջանում աշխատանքներն իրականացնում է Turkish Energy Company (TEC)-ին, իսկ 6-ում ` այդ նույն ընկերությունը Exxon Mobil-ի հետ համատեղ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---