Ղարաբաղի հարցով բանակցությունների էությունն այնպիսին է, որ «սառեցման» գործընթացը կանցնի ինքնաբերաբար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «սառեցման» գործընթացը բխում է Հայաստանի շահերից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող աջակցությունը պետք է Հայաստանին եւ հենց իր շահերից է բխում, քանի որ Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող գոտի: «Այս ամենի հետ մեկ տեղ բանակցությունների էությունն այնպիսին է, որ այն «սառեցում» է պահանջում, եւ տվյալ գործընթացը կանցնի ինքնաբերաբար: Ես գտնում եմ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դա անհրաժեշտ է բոլորին»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ նա լրիվ համամիտ է Հայաստանի նախագահի դիրքորոշման հետ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---