Հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել պատանեկան մրցաշարում

Հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել պատանեկան մրցաշարում

PanARMENIAN.Net - Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի և Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյանը (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:

Նույն ձևում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:

Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:

Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---