Ռուստամյան. ՀՅԴ-ն 3 նախարարության ու 2 մարզի ղեկավարություն կստանձնի11 փետրվարի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Միայն առաջիկա՝ 2017-ի ընտրություններից հետո կպարզվի, թե այս գործակցությունը կոալիցիայի կվերածվի՞, թե՞ ոչ։ «Որպեսզի հակասություն չունենանք նոր Սահմանադրության հետ, որտեղ հստակ ամրագրված է «կոալիցիա» եզրույթը, օգտագործել կոալիցիա եզրույթը ճիշտ չէ։ Գործակցության ղեկավարություն կձևավորվի, սակային իշխանություն ձևավորող կոալիցիա սա չի կարող լինել»,- պարզաբանել է Ռուստամյանը, «Առաջին լրատվական»-ին հղումով գրում է Yerkirmedia.am-ը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։ Կուսակցությունը կստանձնի նաև Շիրակի և Արագածոտնի մարզերի ղեկավարումը։ «Շատ լավ գիտակցում ենք, որ ծանր խնդիրներ ունենք այստեղ լուծելու»,- ասել է Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ գործակցությունը հեռանկարային բնույթ ունեցող է, ռազմավարական մակարդակով են համաձայնեցվել գործողությունները։ Հիմքում ընկած է ՀՅԴ-ի՝ տարիներ առաջ առաջադրած 7 կետի իրագործման սկզբունքը, որոնցից 4-ն արդեն կյանքի են կոչվել. խորհրդարանական համակարգի և համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության դերի մեծացում և դատական իշխանության անկախացում։ Ռուստամյանը նաև հայտնել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված բաց մնացած հարցի առաջիկայում լուծման առումով էլ համաձայնեցում կայացվել է, ինչպես նաև՝ Ղարաբաղի խնդրի և սոցիալ-տնտեսական բնույթի մյուս հարցերի առումով։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն ապագայում համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել:Այս մասին նա հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |