Դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ ձմեռային պատանեկան Օլիմպիադայի ՀՀ դրոշակակիր

Դահուկորդ  Միքայել Միքայելյանը՝ ձմեռային պատանեկան Օլիմպիադայի ՀՀ դրոշակակիր

PanARMENIAN.Net - Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Խաղերում ՀՀ-ն կներկայացնի երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1.100 մարզիկ աշխարհի 71 երկրից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---