ՄԱԿ ԱԽ-ն համաձայնության չի եկել Սիրիայի գծով բանաձևի նախագծի վերաբերյալ

ՄԱԿ ԱԽ-ն համաձայնության չի եկել Սիրիայի գծով բանաձևի նախագծի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել Սիրիայի ինքնիշխանության մասին ՌԴ ներկայացրած բանաձևի հարցում, խորհրադկցությունները կշարունակվեն: Տեքստի սկզբնական տարբերակը մերժվել է Խորհրդի 6 անդամներից կողմի, որոնցից 3-ը վետոյի իրավունք ունեն:

ՄԱԿ ԱԽ-ն Ռուսաստանի նախաձեռնությամբ նիստ էր գումարել թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումից առաջ ռուսական պատվիրակությունը տարածել էր բանաձևի նախագիծը, որով դատապարտվում է Սիրիայի տարածքի գնդակոծությունը սահմանի այն կողմից, փախստականների շարունակվող հոսքն ու ռազմական անձնակազմի միջամտությունը: Փաստաթուղթը նաև պնդում է, որ պահպանվի Սիրիայի ինքնիշխանությունը, անհապաղ դադարեցվեն գնդակոծությունները սահմանի այն կողմից, ինչպես նաև չեղարկվեն օտարերկրյա ցամաքային ներխուժման ծրագրերը: Ընդ որում նախագծում չի հիշատակվում Թուրքիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագծում շեշտվում է, որ սիրիական ճգնաժամի տևական հանգուցալուծումը հնարավոր է միայն քաղաքական գործընթացի միջոցով, որոնք կվարեն սիրիացիները ըստ ԱԽ բանաձևի:

Սա ՄԱԿ ԱԽ արդեն երկրորդ նիստն էր Սիրիայի խնդիրների վերաբերյալ, որը շաբաթվա ընթացքում նախաձեռնել էր Ռուսաստանը: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ում արծարծվել էր Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդակն ուժերի գնդակոծման հարցը:

Չնայած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկինում արված հայտարարությանն, ըստ որի Անկարան մտադիր չէ ներխուժել Սիրիայի տարածք, նկատվում է թուրքական ռազմական ներկայության հզորացում Սիրիայի հետ սահմանին: Մինչդեռ փետրվարին Մոսկվայում բացված Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է պաշտպանել սիրիացի քրդերին, եթե Թուրքիան այնուամենայնիվ ցամաքային գործողություն սկսի Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---